103515 դիտում
15:23 08-01-2019
«Աթենք» ՍՊԸ-ի 22-ամյա առաքիչը, ով կասկածվում է 52-ամյա հորը դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ, սպանության վայրում քննիչին պատմել է դեպքի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի տեղակալ Արիստակես Գրիգորյանը միջնորդություն է ներկայացնելու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակի՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 6-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանություն-քաշքշուքի ժամանակ հորը՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանին, դանակի մի քանի հարվածով մահացու վնասվածքներ պատճառելու մեջ։
Եթե դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, ապա Ն. Հովակիմյանը տեղափոխվելու է Գորիսի բանտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական խմբի ղեկավարի գլխավորությամբ դեպքի վայրում տեղի է ունեցել քննչական փորձարարություն, որի ժաանակ կասկածալ Ն. Հովակիմյանը պատմել է դեպքի հանգամանքները։
Ինչպես ավելի վաղ Սյունիքի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/06/1114379/?fbclid=IwAR0DhbmKaXY7rDMVe104rycBkj2zsQgh3AsDgQ2S32ReZ2-Awoza6pxrdK8]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, հունվարի 6-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի և մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։ Մինչ դատաբժիշկը դիակի զննություն էր կատարել, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները մարզի ոստիկանապետ Ա. Գևորգյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Ա. Կավեյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ պարզել էին, որ սպանությունը կատարել էր սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հայտնաբերել էին կասկածյալ Ն. Հովակիմյանին, ով բերման էր ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Ա. Կավեյանը, ում որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որի ղեկավար էր նշանակվել Ա. Գրիգորյանը, ում որոշմամբ էլ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Ա. Գրիգորյանի որոշմամբ Ն. Հովակիմյանը ձերբակալվել էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել էին 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովակիմյանն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+