211652_close_icon
views-count3749 դիտում article-date 16:59 08-01-2019

Հնդկաստանում սկսված համազգային գործադուլին մասնակցում է շուրջ 200 մլն մարդ. NDTV

Հնդկաստանում սկսված համազգային գործադուլին մասնակցում է շուրջ 200 մլն մարդ։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, հղում անելով NDTV հեռուստաալիքըին, գործադուը սկսվել է այսօր՝ մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով: Բողոքի մասնակիցները կարգախոսներ են առաջադրել արդյունաբերության տարբեր ճյուղերում նվազագույն աշխատավարձի ու թոշակների բարձրացման, սոցիալական պայմանների բարելավման, գործազուրկ երիտասարդության համար աշխատատեղեր բացելու և այլ պահանջներով: Վերջիններս կենտրոնական կառավարությանը մեղադրում են աշխատավորների շահերը պաշտպանելուց հրաժարվելու մեջ: Ակցիային միացել են նաև գյուղացիական ու ֆերմերային մի քանի միավորումներ: Երկրի մի շարք տարածաշրջաններում ցուցարարները փակում են երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները: Նշվում է, որ արևմտյան Բենգալիայի և Քերալայի նահանգներում ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Մի քանի շրջաններում փակվում են դպրոցները և ուսումնական այլ հաստատություններ, քաղաքներում փակվել են բազմաթիվ խանութներ, կրպակներ ու գրասենյակներ։

Նմանատիպ նյութեր