211652_close_icon
views-count6269 դիտում article-date 18:48 08-01-2019

Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորքի նստավայր) Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից: Այսպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Վահագն Հարությունյանի մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկու նոր մեղադրանքներով: Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել:

Նմանատիպ նյութեր