211652_close_icon
views-count2374 դիտում article-date 13:04 07-02-2022

«Դատարանը կայացրել է համայնքի ղեկավարին կալանավորելու որոշում, որպեսզի դատավորին չկալանավորեն». Էդգար Ղազարյանը՝ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին. aravot.am

«Դատարանը կայացրել է համայնքի ղեկավարին կալանավորելու որոշում, որպեսզի դատավորին չկալանավորեն»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը՝ բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած որոշումը և կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին, հայտնում է Aravot.am-ը։

Էդգար Ղազարյանն այս առիթով վկայակոչեց նաև դատավոր Բորիս Բախշիյանի հետ կատարվողը: Հիշեցնենք՝ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։

Էդգար Ղազարյանը նշեց. «Բորիս Բախշիյանի հետ կատարվողի պատճառն այն է, որ նա որոշում է կայացրել անազատությունից զրկել Աշոտ Մինասյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր