Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հարավարևմտյան շրջանում՝ Տանեգասիմա կղզու մոտ, 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Համաձայն երկրի Գլխավոր օդերևութաբանական վարչության տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորությամբ: Իսկ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի տարածքում՝ կղզու հարևանությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: