211652_close_icon

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործով դատարանը «գաղտագողի» որոշում է կայացրել. Միհրան Պողոսյան. Aravot.am

views-count8752 դիտում article-date 22:28 08-01-2019
[url=https://www.aravot.am/2019/01/08/1007572/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR0QWdp6sAPOGIu6ua3U9AsmomDYWOwjsFtCCA9hymypcNQzIq9FSLs5WiM]Aravot.am[/url]-ը գրում է. Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը մամուլից է այսօր տեղեկացել, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեռ նախորդ տարեվերջին կրկին որոշում է կայացրել կալանավորել իր պաշտպանյալին։ «Ինձ համար բացահայտում էր, որ դատարանը նման որոշում է կայացրել, որովհետեւ այսօր առավոտից մենք փորձում էինք վարույթ իրականացնող մարմնից ստանալ մեզ հասանելիք փաստաթղթերը, որոնք մինչ այս պահը մեզ չեն տրամադրվել, իսկ դատարանը փոխանակ ծանուցեր պաշտպանական կողմին դատական նիստի տեղի եւ ժամի մասին՝ գաղտագողի որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այս պահին մեզ խոչընդոտում են ստանալ մեր փաստաթղթերը, որ չկարողանանք կարծիք հայտնել՝ ինչ է տեղի ունեցել նախորդ տարվա վերջին»,- ասաց Վահագն Հարությունյանի պաշտպան՝ փաստաբան Միհրան Պողոսյանը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/01/08/1007572/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR0QWdp6sAPOGIu6ua3U9AsmomDYWOwjsFtCCA9hymypcNQzIq9FSLs5WiM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր