3041 դիտում
21:52 10-01-2019
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային
Հունվարի 9-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային (Andrzej Duda)։
Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ և լեհ ժողովուրդների դարավոր առնչություններին և բարեկամությանը, Լեհաստանի հայկական համայնքի ներդրմանը երկրի քաղաքական և հասարակական կյանքին։
Կողմերն առանձնակի կարևորեցին Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև հաստատված բարեկամական և մշտապես վերելք ապրող միջպետական հարաբերությունները։ Ընդգծվեց փոխայցելությունների միջոցով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը։ Օրակարգային դիտարկվեց առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ երկուստեք գործարար համայնքներին աջակցությամբ և խրախուսմամբ։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափին, դրա շրջանակներում Լեհաստանի առաջնորդող դերակատարությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը։
Դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի նախագահին ներկայացրեց 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, հեղափոխական վերափոխումների գործընթացը, տեղեկացրեց նորընտիր խորհրդարանի առաջիկա նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև՝ նոր կառավարության ձևավորման վերաբերյալ։
Հավատարմագրերի հանձնման արարողակարգային միջոցառումների շրջանակներում դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին։
Նմանատիպ նյութեր
838 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
1176 դիտում
21:02 01-12-2016
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահ Միշել Աունին
1308 դիտում
19:32 26-03-2019
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկու հետ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»