211652_close_icon
views-count1176 դիտում article-date 21:02 01-12-2016

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահ Միշել Աունին

Դեկտեմբերի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահ Միշել Աունին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Մկրտչյանը Միշել Աունին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները՝ մեծապես կարևորելով հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր առնչություններին, պատմական ընդհանրություններին, ինչպես նաև հայ համայնքի դերակատարությանը՝ որպես երկու երկրների կապերի ամրապնդման առանցքային գործոն: Նախագահ Միշել Աունը ողջունեց դեսպան Մկրտչյանին՝ հաջողություն մաղթելով նրան իր առաքելության ընթացքում։

Նմանատիպ նյութեր