3719 դիտում
15:01 11-01-2019
ԲՀԿ-ն որոշել է, թե ում կառաջադրի ԱԺ փոխնախագահի պաշտոնում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում ընտրել են նաև խմբակցության քարտուղարին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը»,-նշել է Տոնոյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածուն Մանե Թանդիլյանն է:
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:
Նմանատիպ նյութեր
2481 դիտում
10:59 20-12-2018
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանին
3074 դիտում
09:37 09-01-2019
Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածու. «Ժամանակ»
21546 դիտում
13:59 14-04-2018
ՀՀԿ խորհուրդը որոշել է. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»