2481 դիտում
10:59 20-12-2018
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանին
Ազգային ժողովում ունեցած մանդատների թվով 3-րդ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը:
«Ազգային ժողովի երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,- գրել է Սամսոնյանը:
Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահին և նրա երեք տեղակալներին: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և ետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նմանատիպ նյութեր
2642 դիտում
12:29 14-06-2021
Նախարարի պաշտոնում Մանե Թանդիլյանին ժամանակավորապես կփոխարինի Վահրամ Առաքելյանը
3716 դիտում
15:01 11-01-2019
ԲՀԿ-ն որոշել է, թե ում կառաջադրի ԱԺ փոխնախագահի պաշտոնում
1596 դիտում
13:04 13-01-2021
«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»