6376 դիտում
10:41 12-01-2019
Ո՞վ է վերանորոգում Ալեն Սիմոնյանի աշխատասենյակը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը: Factor.am-ի տեղեկություններով՝ այսուհետեւ այդ աշխատանսենյակը պետք է զբաղեցնի Ալեն ՍԻմոնյանը: Սիմոնյանը չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով. «Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի:
«Ես այնտեղ շինարարություն չեմ իրականացնում, ԱԺ-ն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների ու սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել եւ չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը եւս անմխիթար վիճակում էր, եւ ԱԺ-ն վերանորոգում է այն»,- ասել է Սիմոնյանը:
Մինչդեռ ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱԺ-ն Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3807 դիտում
10:02 08-10-2019
Առանց ազատման հրամանի՝ ստիպում են ազատել աշխատասենյակը․ «168 ժամ»
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1849 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»