4053 դիտում
18:30 12-01-2019
Հովհաննես Ավետիսյան. Ներկա իշխանությունների որոշ մերձավորներ ազատությունը անգրագիտության հետ են խառնել
Ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Ավետիսյանը գրառում է կատարել, որում նշված է. «Ես ինձ գրագետ մարդ եմ համարում: Իմ ձեռք բերած գիտելիքները ոչ միայն համալսարաններից, այլ նաև այս համալսարաններում սովորող մարդկանցից մեծ արժեք եմ համարում:
Այս ամենի վրա, առանց չափազանցնելու, մի քանի հարյուր հազար ամն դոլար ներդրում եմ արել:
Էս ամենով ես ինձ շատ հարուստ և ուժեղ եմ համարում:
Այս գիտելիքներն ու կրթված մարդիկ ինձ նաև ազատ գործելու և մտածելու հնարավորություն են տվել:
Ինչու եմ սա գրում:
Ներկա իշխանությունների որոշ մերձավորներ ազատությունը անգրագիտության հետ են խառնել ու պետությունը և հասարակությունը կազմաքանդող թեզեր են առաջ տանում: Թե բա հանրային ռեսուրսների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու համար ազատ լինելը բավարար է, գիտելիքն ու մասնագիտացումը կաղապարներ են:
Նման թեզերը վիրավորանք ու անարգանք են ոչ միայն կրթությունը արժեք համարողների այլ նաև ժողովրդի և պետության նկատմամբ: Կրթությունն ու գիտելիքը գնահատող բոլոր մարդիկ պարտավոր են նման դրսևորումները մերժել և քննադատել: Չպետք է թույլ տալ մեզանում անգրագիտությունը ազատության հետ համադրողների ձայնը լսելի լինի:
Ես դեռ հավատում եմ, որ ներկա իշխանությունները այնքան արկածախնդիր չեն գտնվի, որ նման թեզեր առաջադրողներին և այս թեզերը հավանողներին ու քարոզողներին պատասխանատու գործընթացներում ներգրավեն: Իսկ իրենց շարքերում նմաններին բացահայտելով կազատվեն դրանցից:
Կարծում եմ իսկը տեղն ա ասելու` սթափվեք»:
Նմանատիպ նյութեր
5334 դիտում
15:44 17-02-2014
Որոշ ԱՊՊԱ-ների բացարձակ անգրագիտության հետևանքով քաղաքացիները սկսել են «նամակ գրել ռուսաց թագավորին»
2259 դիտում
11:52 06-02-2020
Ազատությունը չի կարող տրվել միայն իշխանությունների կողմից․ «Առավոտ»