211652_close_icon
views-count2121 դիտում article-date 20:56 14-01-2019

Երևանի ավագանու որոշ անդամների լիազորություններ դադարեցվել են

Երևանի քաղաքապետի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված արձանագրությունների հիման վրա դադարեցվել են Երևանի ավագանու որոշ անդամների լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հունվարի 14-ի նիստում, որի ընթացքում քննարկվեց Երևանի ավագանու անդամ ընտրված լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատը համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին արձանագրությունների կազմման հարցը: «Երևանի քաղաքապետի կողմից մի շարք գրություններ էինք ստացել, որոնց կից ներկայացված էին նաև Երևանի քաղաքապետի կողմից կազմված արձանագրություններ: Դրանցից էին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ավագանու անդամներ Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի, Ալեքսանդր Ավետիսյանի, Գայանե Աբրահամյանի, Նարեկ Զեյնալյանի, Արթուր Դավթյանի, Նարինե Խաչատուրյանի, Լուսինե Բադալյանի՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունները»,- ասաց Մուկուչյանը: Նրա խոսքով` դադարեցվել են նաև Երևան քաղաքի ավագանու անդամ «Լույս» կուսակցությունների դաշինքի Անի Սամսոնյանի լիազորությունները: Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները դադարած ավագանու բոլոր անդամների մանդատները հանձնվելու են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին: Երևան քաղաքի լիազորությունները դադարեցրած «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Ռաֆայել Ավետիսյանին, Սաշա Կատվալյանին, Աննա Ջավախյանին, Աշոտ Սարգսյանին, Արթուր Մայիլյանին, Վազգեն Դարբինյանին, Արուսյակ Հարությունյանին և Հայկ Միրզոյանին: «Լույս» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ավագանու անդամ Անի Սամսոնյանի մանդատը տրվում է նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Թեհմինա Վարդանյանին: Դադարեցվել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Աբովյանի ավագանու անդամի լիազորությունները: «Արման Աբովյանի Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը տրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լյուդմիլա Սարգսյանին:

Նմանատիպ նյութեր