211652_close_icon
views-count1393 դիտում article-date 22:48 07-04-2023

«20-ից ավելի դատավորի լիազորություններ անօրինական կերպով են դադարեցվել»․Դավիթ Հարությունյան․ aravot.am

«Առավոտ»-ը գրում է․ «Ծանուցումներ չեն ուղարկվել բոլոր դատավորին, ում պետք է ուղարկվեր, դրանով որոշակիորեն խաթարվել է արդար ընտրություն կատարելու հնարավորությունը: Այդուհանդերձ, համոզված եմ, որ այսօր կընտրվի արժանի թեկնածու, որոնք կստիպեն խախտել այդ միանձնյա կոնսենսուսը, որն, իմ կարծիքով հարիր չէ Սահմանադրական խորհրդակցական մարմին»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

ԴԽ-ի որոշումների վերաբերյալ Հարությունյանն ասաց՝ ԲԴԽ-ում առկա է բացարձակ կոնսենսուս այն մարմնում, որտեղ կա տասը անդամ։ Այսօր դատավորների ընդհանուր ժողովում ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Մինչ ընտրությունների ավարտը, Հարությունյանն ասաց՝ քվեարկելու է Արշակ Վարդանյանի օգտին․«Նա ապացուցել է իր բազմամյա աշխատանքով, որ ի վիճակի է ինքնուրույն, անկախ եւ օբյեկտիվ որոշումներ կայացնել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր