211652_close_icon
views-count246272 դիտում article-date 21:04 14-01-2019

Եղեգնաձորի ոստիկանները Բագրատաշենի անցակետով Հայաստանը լքելիս բռնել են 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյային

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 13-ին, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի և Եղեգնաձորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներով ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Նելլի Հարությունյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2006 թ.-ի օգոստոսի 4-ից Ն. Հարությունյանը աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղում, իսկ 2014 թ.-ի սեպտեմբերից զբաղեցրել է մասնաճյուղի գործառնական բաժնի պետի պաշտոնը: 2016 թ.-ի հունիսից մինչև 2017 թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում «Եղեգնաձոր» մասնաճյուղի տարածքից դուրս՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում տեղակայված բանկոմատի և 2017 թ.-ի փետվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում «Եղեգնաձոր» մասնաճյուղում տեղակայված բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս՝ մաս-մաս յուրացրել է խոշոր չափի գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է 42 մլն 316 հազար դրամ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Փաստի առթիվ 2017թ.-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունը դիմելու է դատարան, և եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը ու Ն. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը, նա տեղափոխվելու է Աբովյանի կանանց գաղութ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հայտնաբերված Ն. Հարությունյանը հղի է և առաջիկա օրերին ծննդաբերելու է։ [b]Խոշոր չափի յուրացման կասկածանքով կալանավորված 38-ամյա Նելլի Հարությունյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0415708001547488467556226.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր