135796 դիտում
22:30 15-11-2021
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Արարատ Բանկ»-ից 40 մլն յուրացրած 31-ամյա կասկածյալը «Շիրակ» օդանավակայանից պատրաստվում էր լքել ՀՀ տարածքը, ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նա չհասցրեց բարձրանալ ինքնաթիռ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրանական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 13-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Հայկ Հարությունյանը, ով աշխատում է «Արարատ Բանկ» Բաց Բաժնետիրական Ընկերության պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ և հայտնել, որ նույն բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետներից մեկը կասկածվում է յուրացում անելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ կասկածյալը սպասարկման բաժնի մասնագետ՝ 31-ամյա Գ. Ղ-ն է, ով բանկի բանկոմատների լիցքավորման գործընթացում Պարոնյան փողոցի «Արարատ Բանկ»-ի զարգացման մասնաճյուղից սեպտեմբերի վերջերից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված գումարներից յուրացրել է խոշոր չափի գումար։
Կենտրոնի ոստիկանների պրոֆեսիոնալ ու ճիշտ գործողությունների արդյունքում կասկածյալ Գ. Ղ-ն Շիրակի մարզի «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։ Նա պատրաստվում էր լքել Հայաստանի տարածքը։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ յուրացված գումարը կազմում է 40 մլն դրամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: