211652_close_icon
views-count3380 դիտում article-date 22:54 14-01-2019

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը: «Հուսով եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք լիարժեքորեն բացահայտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման ներուժը», - ասված է շնորհավորական ուղերձում: Մեդվեդևը հույս է հայտնել, որ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունը բարենպաստ պայմաններ կստեղծի խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների իրականացման համար:

Նմանատիպ նյութեր