4414 դիտում
19:52 15-01-2019
Դատարան է ներկայացվելու տեսանյութ, ըստ որի՝ մարտի 1-ին քաղաքացիական հագուստով անձը ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ. Քոչարյանի փաստաբան
[url=https://www.tert.am/am/news/2019/01/15/Hayk-alumyan/2895502]Tert.am-[/url]ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստում քննարկվում էր Ռ. Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու՝ ՀՔԾ ներկայացրած միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ նիստում իրենք ներկայացրել են իրենց սեփական տեսակետները բանավոր ու գրավոր ձևով, ապա լսել են առարկություններ: Նա նշեց, որ ներկայացնելու են «Մարտի 1-ին» առնչվող տեսանյութեր, որոնց մի մասը դեռևս ներկայացված չի եղել:
««Մարտի մեկի» հետ կապված տեսանյութեր են: Մարտի 1-ին նախորդող հանրահավաքներից որոշ դրվագներ պետք է ներկայացնենք տեսանյութերի տեսքով, խոսակցությունները ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի: Կալանավորման հետ կապված խնդիրը քննելիս դատարանը պետք է քննության առնի հիմնավոր կասկած առ այն, որ անձը կարող է կատարած լինել արարքները, որոնք իրեն վերագրվում են: Մեղադրանքի մեջ կա կարևոր մի դրույթ, որ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն: Մեղադրող կողմը սրա վրա լուրջ մեղադրանք է կառուցել՝ հիմքում դնելով փաստարկը, որ դրանք եղել են խաղաղ ու անզեն:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/15/Hayk-alumyan/2895502]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6115 դիտում
18:44 20-02-2014
Կիևում դիպուկահարները կրակում են ցուցարարների ուղղությամբ․ դաժան տեսանյութ. 18 +
3178 դիտում
15:31 04-05-2014
Ռուսամետ ակտիվիստը կրակում է ցուցարարների ուղղությամբ. տեսանյութ` Օդեսայից
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»