Դորտմունդի «Բորուսիան» որոշել է այլևս խաղացողներ չվաճառել «Բավարիային»
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է բունդեսլիգայում սրել մրցակցությունը «Բավարիայի» հետ: Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը որոշել է այլևս ֆուտբոլիստներ չվաճառել մյունխենյան ակումբին:
Մասնավորապես, «Բորուսիան» գերադասեց իր կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին վաճառել «Չելսիին», թեպետ նրան ցանկանում էր ձեռք բերել նաև «Բավարիան»:
Նման կերպ «Բորուսիան» ցանկանում էր թուլացնել «Բավարիային» և մոտակա տարիներին նրանց հետ տիտղոսների համար մշտական պայքար մղել: