Բրիտանացի պատգամավորները պահանջել են այլևս զենք չվաճառել Սաուդյան Արաբիային
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի զարգացման հարցով միջազգային կոմիտեն պահանջել է անկախ հետաքննություն սկսել Եմենի խաղաղ բնակչության դեմ Բրիտանիայում արտադրվող զենքի հավանական կիրառման հարցով, հաղորդում է BBC-ն:
Պատգամավորները պահանջել են դադարեցնել Սաուդյան Արաբիային ղենք վաճառելն այնքան ժամանակ, մինչև որ Էր-Ռիադի կողմից միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման մասին հայտարարությունները մանրամասն չեն ստուգվել:
Նշենք, որ կես տարուց ավելի է, ինչ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը Եմենում հուսնի ապստամբների դեմ ռազմական գործողություններ են իրականացնում:
Այս տարվա մարտին ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքներով գլխավոր հանձնակատարը հայտարարեց, որ կոալիցիայի օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: