211652_close_icon
views-count2049 դիտում article-date 16:42 17-01-2019

Դեսպան Վահագն Աթաբեկյանը և Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրին ընդգծել են հայ-լիբանանյան ջերմ կապերն առավել հարստացնելու կարևորությունը

Հունվարի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի (Ghattas Khoury) հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը, ընգծվեց միջմշակութային երկխոսության միջոցով հայ-լիբանանյան ջերմ կապերն առավել հարստացնելու կարևորությունը: Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի երկամյա նախագահագությանը և այդ շրջանակներում համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների հեռանկարներին։

Նմանատիպ նյութեր