211652_close_icon

Դեսպան Աթաբեկյանը և Լիբանանի Բեքաա շրջանի նահանգապետը մտքեր են փոխանակեցին հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության շուրջ

views-count1273 դիտում article-date 19:42 03-05-2019
Մայիսի 2-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանում զարգացած ենթակառուցվածքներով և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ հայտնի Բեքաա շրջան և հանդիպեց նահանգապետ Քամալ Աբու Ժաուդին (Kamal Abou Jaoude): ՀՀ դեսպանը նահանգապետին ներկայացրեց ՀՀ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող հեռանկարային ծրագրերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարի շուրջ:

Նմանատիպ նյութեր