2153 դիտում
18:21 17-01-2019
Նալբանդյան համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ վճարելով 1.270.000 ՀՀ դրամ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նշված համայնքի ղեկավարին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Մկրտչյանը՝ ծնված 1972թ., 2007թ.-ի ապրիլի 1-ից հանդիսանալով Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարը, լինելով պաշտոնատար անձ, օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, պատասխանատվություն է կրել ֆինանսական գործառնությունների ճշգրիտ և օրենքին համապատասխան կատարելու համար։
Քննությամբ հիմնավորվել է, որ նշված համայնքի ղեկավարն իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում կատարել է խոշոր չափերի պարարտանյութերի յուրացումներ, ինչպես նաև՝ կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Մասնավորապես, 2015-2016 թվականների ընթացքում Գ. Մկրտչյանը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ստացված պարարտանյութից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած անձանց անվամբ ստացված խոշոր չափի պարարտանյութը՝ պատճառելով 598.000 ՀՀ դրամ վնաս։
Բացի այդ, համայնքի ղեկավարը, 2015-2016թթ. ընթացքում հավաքագրելով համագյուղացիների կողմից նշված ծրագրի շրջանակներում ձեռքբերված ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները, չի փոխանցել համապատասխան ՍՊԸ-ի հաշվեհամարին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 672.000 ՀՀ դրամ գումար ևս:
Պարարտանյութի և գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք և ներկայացրել Արմավիրի մարզպետարան:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Նալբանդյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ վճարելով 1.270.000 ՀՀ դրամ գումարը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ նյութեր
8677 դիտում
18:50 24-10-2018
Սյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
1547 դիտում
13:26 03-06-2019
ՀՀ ՊՆ-ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ
1670 դիտում
12:21 20-02-2019
Նորավանի դպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»