211652_close_icon
views-count13499 դիտում article-date 19:44 17-01-2019

Աբովյան, Հրազդան, Նոյեմբերյան, Ջերմուկ, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: [b]Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:[/b] Լանջիկ-Մաստարա, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ջաջուռ գյուղում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին ձնաբուք է: Աշոցքի տարածաշրջանում տեսանելիությունը 20-22 մ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Նմանատիպ նյութեր