211652_close_icon
views-count24763 դիտում article-date 15:52 21-12-2021

Շիրակի մարզում և Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները  դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում և Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձնաբուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր