Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 43-ամյա վարորդը Opel-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 08:55-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցի բնակիչ, 43-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 QD 851 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Սարգսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի