Խոշոր հրդեհ՝ Ստեփանավանում. Աշոտաբերդ թաղամասի փայտե տներում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է 1 կմ-ից․ ժամանել է մոտ 40 հրշեջ․ տարհանվել են մեծ թվով բնակիչներ․ կա 1 զոհ, 4 վիրավոր. ժամանել է Լոռու մարզպետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում՝ փայտաշեն շենքում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 8-րդ փայտաշեն շենքի 2-րդ հարկում և տանիքում։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։
Լրացուցիչ ժամանել են նաև Տաշիրի, Վանաձորի, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր ժամանելը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Հովհաննես Հայրապետյանը, կրտսեր պարեկ Հայկ Հովհաննիսյանը, պարեկներ Սասուն Սարգսյանն ու Էրիկ Հունանյանը քաղաքացիների օգնությամբ, հետո նրանց միացած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տարհանել են մի քանի քաղաքացու, իսկ բժիշկները 1 հոգու օգնություն են ցուցաբերել, ում, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ նշված փայտե շինությունում բնակվողների ինքնությունը:
Դեպքի վայր է ժամանել նաև Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը:
Կրակի դեմ պայքարում մոտ 40 հրշեջներին օգնության են հասել Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ՝ դեպքի վայր բերելով քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոաշտարակը։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներագրավել են նաև ՀՀ ՊՆ N զորմասի հրշեջ ավտոմեքենան և ջրատարը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի պետ Գևորգ Պալյանը։
Ժամանել են նաև Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի կամավորական հատուկ արձագանքման խումբը Արմեն Առաքելյանի գլխավորությամբ ՓԾ մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի կանչով։ Աջակցել են հրշեջ փրկարարներին, տուժածներին ցուցաբերել առաջին օգնություն։
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են տարհանված քաղաքացիների, տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը, իսկ 1 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, անհայտ կորած է՝ որոնվում է։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավոը 52-ամյա Մարգարիտա Ց․-ն , իսկ անհայտ կորածը 71-ամյա Արևիկ Մ․-ն։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից։
Քիչ առաջ Ֆոտոլրագրողը հայտնեց, որ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարզպետ Ա․ Ղազարյանին տեղեկացրեց, որ ինքը գնտվում է «Ստեփանավան» բժշկական կենտրոնում և նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացներ, որոնցից երկուսին ռեանիմոբիլներով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Ստեփանավանում գործող հյուրանոցային համալիրներից մեկում էլ այս պահին մարզպետ Ա․ Ղազարյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունենում տուժած քաղաքացիների հետ, որպեսզի հասկանան՝ ում ինչով կարող են օգնել, այդ թվում՝ լուծելով կացարաններում մնալու խնդիրը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։