19841 դիտում
00:15 18-01-2019
Արսեն Կիրկորովը 18-ամյա ուսանողուհուն վրաերթի ենթարկելուց հետո հրաժարական է տվել
Կրասնոդարի կայազորային դատարանի դատավոր Արսեն Կիրկորովը Դատավորների բարձրագույն որակավորման կոլլեգիա հրաժարականի դիմում է ներկայացրել, գրում է [url=https://esquire.ru/articles/79402-sudya-iz-krasnodara-podal-v-otstavku-posle-togo-kak-sbil-studentku-i-popytalsya-skrytsya/]Esquire[/url]-ը: Որոշումը նա ընդունել է հետիոտնի անցումում 18-ամյա ուսանողուհի Վիկտորիա Զվերեւային վրաերթի ենթարկելուց հետո:
Վթարը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Կրասնոդարում Տուրգենեւի եւ Ստախանովսկայա փողոցների հատման վայրում: Արդյունքում աղջիկը ջլրերի պատռվածքով եւ հոդախախտով հիվանդանոց է տեղափոխվել:
Տուժածը պատմել է, որ Կիրկորովը դուրս է եկել մեքենայից եւ փորձել է բարձրացնել իրեն՝ ասելով. «Ի՞նչ ես կրկես սարքում: Արի փող տամ ու բաժանվենք»:
Վկաներից մեկը պնդում է, որ դատավորը հարբած էր, սակայն Կիրկորովը հերքել է այդ.
«Ես հարբած չէի, ես էմոցիոնալ վիճակում էի, ինձ համար կատարվածը շոկ էր»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
601 դիտում
14:13 26-10-2024
ՌԴ Լիպեցկի մարզում գաղութից փախել է վեց բանտարկյալ
613 դիտում
12:30 26-10-2024
Ադրբեջանի բնակչությունը կարող է ավելացված լինել 1,5 մլն-ով
529 դիտում
12:03 26-10-2024
Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների մասին. երեկոյան մենք հաղթող կլինենք