56249 դիտում
11:56 18-01-2019
Խոշոր ավտովթար Երևանում. «06»-ի 46-ամյա վարորդը՝ խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 18-ն, խոշոր ու ղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Honda մակնիշի 0521 Տ համարանիշի ավտոբուսը, Mercedes մակնիշի 35 XՏ 082 համարանիշի, Opel մակնիշի 33 ՍT 453 համարանիշի, Nissan Altima մակնիշի 35 RX 307 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 QR 397 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառաոյղներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ս. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, ականատեսներն էլ ասում էին, որ նա այնքան շատ է խմած եղել, որ ավտոմեքենայից դուրս գալով՝ ձեռքին եղոլ է գարեջրի շիշ ու ոտքի վրա չէր կարողանում կանգնել։
ՃՈ հետաքննիչը նույնպես հաստատեց, որ նա եղել է խմած։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «06»-ի վարորդը Երևան քաղաքի Քանաքեռ շրջանի Թունելի բնակիչ՝ 46-ամյա Հարություն Գևորգյանն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+