211652_close_icon
views-count38606 դիտում article-date 17:05 25-03-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը BYD-ով՝ 8 ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Շիրակի փողոցում Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Վարդանովը իր վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Mercedes մակնիշի 15 PP 115 համարանիշի, Toyota Camry մակնիշի 5076 14 JS համարանիշի , Mercedes մակնիշի 34 CV 116 համարանիշի, BMW մակնիշի 81 QR 001 համարանիշի, Ford Transit մակնիշի 940 LT 61 համարանիշի, Opel Vectra մակնիշի 51 PA 001 համարանիշի, Մոսկվիչ մակնիշի 16 UO 170 համարանիշի և Opel Vectra մակնիշի 34 SV 928 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեյի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը ինչպես նաև վնասված մեքենաները կայանված են եղել, թե վարորդները վարելիս են եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BYD մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Vini տաքսի ծառայությունում: Նախնական տվյալներով TOYOTA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 450.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ E320 մակնիշի մեքենայինը՝ 220.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, TOYOTA մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 108.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ E320 մակնիշի մեքենայինը՝ 55.000 ՀՀդրամ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր