211652_close_icon
views-count3598 դիտում article-date 19:48 18-01-2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանավորման որոշման դեմ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պաշտպանական խմբի ներկայացրած՝ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է[url=https://armenpress.am/arm/news/961319.html] «Արմենպրես»[/url]-ը, որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր