211652_close_icon
views-count1880 դիտում article-date 16:59 17-07-2021

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը երկուշաբթի մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան. պաշտպան

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է և այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երեկ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում է կայացրել կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

Առուշանյանի փաստաբանը հայտարարել է, որ Գորիսի համայնքապետը կալանավորվել է երկու ամսով։

Ըստ ՀՔԾ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է`երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր