1270 դիտում
21:52 18-01-2019
Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարաններում արձանագրված խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը
2018 թվականին հրապարակված «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը տպագրվել է միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Նախատեսվում է զեկույցը ուղարկել իրավասու պետական մարմիններին, ներառյալ՝ Ազգային ժողով և Կառավարություն, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։
Նշենք, որ Մարդուիրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ, իսկ Առողջապահության նախարարը հաստատել է զեկույցում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ զեկույցում տեղ գտած առաջարկներն իրագործելու ուղղությամբ (մշակվում են համապատասխան օրենսդրական նախագծեր, աշխատանք է տարվում միջազգային կառույցների հետ և այլն):
Նմանատիպ նյութեր
2254 դիտում
11:24 18-04-2022
«Երևանի պատմությունը» կվերահրատարակվի եռալեզու տարբերակով
2031 դիտում
10:20 25-07-2018
Հրապարակվել է «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույցը. ՄԻՊ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»