Amnesty International-ը քննադատում է եվրոպացիներին
Amnesty International-ը քննադատել է մի շարք եվրոպական երկրիների որոշումը՝ արգելափակել այն նավերի մուտքը, որոնց վրա գտնվել են ներգաղթյալներ ու վերջիններիս ուղեկցող հասարակական կազմակերպությունները։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4749595.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
19 օր Միջերկրական ծովում մնալուց հետո ներգաղթյալների նավերին թույլ տվեցին մուտք գործել Մալթայի նավահանգիստ: Նախկինում Մալթան և մի շարք այլ երվրոպական երկրներ արգելում էին այս նավերի մուտքը:
Amnesty International-ը քննադատել է եվրոպական երկրների այդ որոշումը: Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են փրկարարական ծառայություններ իրականացնել ծովում, մասնավորապես Իտալիան: Այն Հարավային Եվրոպայի մի շարք այլ երկրների հետ թույլ չէր տվել ներգաղթյալներին փոխադրող նավի մուտքը երկրի նավահանգիստ:
«Չկա որևէ մեխանիզմ, որով եվրոպական կառավարությունները կիսեն պատասխանատվություն ներգաղթյալներին ընդունելու հարցում»,- ասում է Amnesty International-ի ներկայացուցիչ Մեթիո Դե Բելիսը:
Այս շաբաթ Իսպանիան ևս արգելել էր Proactiva Open Arms հասարակական կազմակերպության փրկարար նավին դուրս գալ նավահանգստից, քայլ, որը ողջունել էր Իտալիան:
«Եթե Եվրամիությունը խոսքից անցնի գործի, Եվրոպան կփրկվի, սակայն ինչպես վարչապետն է ասել, եթե գործողությունները չհաջորդեն խոսքերին, Եվրոպան կկործանվի»,- ասել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին:
Ըստ ԵՄ տվյալների ներգաղթյալների հոսքը Եվրոպա նվազել է 92 տոկոսով 2015 թվականի համեմատ: Amnesty International-ը քննադատում է եվրոպական մի շարք կառավարությունների պոպուլիստական մոտեցումները ներգաղթի խնդրի վերաբերյալ:
«Իրական տվյալների վրա հիմնված լուծումների փոխարեն շատ կառավարություններ առաջնորդվում են սխալ տեղեկատվությամբ, որը թյուր մթնոլորտ է ձևավորում իրենց ընտրողների շրջանում»,- ասում է Amnesty International ներկայացուցիչը:
Մալթան տեղեկացրել է, որ եվրոպական 7 երկրներ համաձայնվել են ընդունել 300 ներգաղթյալների: Սակայն մի շարք եվրոպական երկրների՝ ներգաղթի դեմ քաղաքականության որդեգրումը խոչընդոտում է Բրյուսելի կողմից ներգաթյալների հարցում միասնական եվրոպական մոտեցման մշակմանը: