2026 դիտում
17:07 19-01-2019
Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի ու Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, կանցլերն այդ մասին նշել է Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ իր ելույթում։
«Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, որպեսզի մենք ունենանք ամենալավ հարաբերությունները»,-նշել է Մերկելը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան Եվրոպայի մի մաս է, սակայն հանրաքվեի միջոցով հանրության ընտրությունը պետք է հարգել:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն:
Նմանատիպ նյութեր
3384 դիտում
14:15 01-04-2017
Անգելա Մերկելը կոչ է արել փախստականներին հարգել Գերմանիայի օրենքները
1832 դիտում
15:37 08-05-2021
Մերկելը կոչ է արել հարգել նացիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը
Այս բաժնից
1093 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
862 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1075 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին