211652_close_icon
views-count3384 դիտում article-date 14:15 01-04-2017

Անգելա Մերկելը կոչ է արել փախստականներին հարգել Գերմանիայի օրենքները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել փախստականներին հարգել գերմանական օրենսդրությունը, ինչպես նաև երկրի արժեքները և գերմանացիների կյանքը, հաղորդում է Ria Novosti-ն։ Այդ մասին նա հայտարարել է սիրիացի հայտնի լրագրող Համդի Ալ-Քասսարի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ակնկալում ենք, որ այն մարդիկ, ովքեր եկել են մեզ մոտ, մեր օրենքներին համաձայն կշարժվեն, ինչպես նաև կհարգեն գերմանացիների կյանքը»,-ընդգծել է Մերկելը՝ հավելելով, որ գերմանացիներն էլ պետք է հարգեն փախստականներին։ Հիշեցնենք, որ Մերկելը խստորեն ննադատում է միգրացիոն քաղաքականությունը, ինչի պատճառով Գերմանիան «հեղեղվել է» միգրանտներով և զգալիորեն ավելացել են հանցագործություններն ու բախումները։

Նմանատիպ նյութեր