1814 դիտում
18:31 19-01-2019
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը
Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևեցին «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցան զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։
Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանեց մեր մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրեց իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։
Պելեգրինոն նաև ընդգծեց մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում։
Այսօր երեկոյան մեր մարզիչները ներկա կգտնվեն Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ»-«Սևիլյա» հանդիպմանը։
Նմանատիպ նյութեր
6236 դիտում
21:07 31-10-2019
Բեյլը «Լեգանեսի» հետ խաղում ստադիոնից հեռացել է 82-րդ րոպեին. մինչև 80-րդ րոպեն դա արգելված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9419 դիտում
21:45 21-03-2017
Հենրիխ Մխիթարյանն այսօր մասնակցեց Հայաստանի հավաքականի մարզմանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1667 դիտում
18:00 11-04-2014
Հայ մարզիչները` Մադրիդում. տեսանյութ
Այս բաժնից
6625 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5386 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին
3106 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում