211652_close_icon
views-count5662 դիտում article-date 23:26 20-01-2019

Սիրիական հակաօդային ուժերը ետ են մղել Իսրայելի օդային գրոհը

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը երկրի հարավում ետ են մղել Իսրայելի հրթիռային հարձակումը: «Բոլոր հրթիռները խոցվել են, դրանցից ոչ մեկը նպատակին չի հասել», հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ, Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում խոցվել է 5 հրթիռ: Նախորդ իսրայելական հարձակումը տեղի ունեցավ հունվարի 12-ի գիշերը: Արդյունքում, վնասվել էր Դամասկոսի օդանավակայանի պահեստը և մի քանի ինքնաթիռ:

Նմանատիպ նյութեր