211652_close_icon
views-count2046 դիտում article-date 15:18 06-08-2016

Սիրիական բանակը հետ է մղել Հալեպի հրետանային բազայի վրա ահաբեկիչների գրոհը

Սիրիայի իսլամիստ խմբավորումների կոալիցիան հայտարարել է, թե գրոհով վերցրել է Հալեպում տեղակայված Խալեբ հրետանային բազան, որպեսզի կարողանա ճեղքել շրջափակումը, սակայն երկրի կառավարական ուժերը հերքել են ահաբեկիչների տարածած լուրերը: Այդ մասին հաղորդել է BBC-ն՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների հարցերով հետազոտական կենտրոնին: Ապստամբների կոալիցիան, որում ներառված է նաև Ալ-Քաիդան, տեսագրություն է տարածել, որում ցուցադրվում են այն սպառազինությունները, որոնք, իբրև թե զավթել են ահաբեկիչները: Բազան տեղակայված է Հալեպի հյուսիսային հատվածից 1.6 կմ հեռավորության վրա: Սիրիական բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ գրոհը կասեցվել է, իսկ ահաբեկիչները մեծ կորուստներ են կրել:

Նմանատիպ նյութեր