19258 դիտում
17:03 21-01-2019
Ստեփանավանում տեղի է ունեցել տարվա առաջին զորակոչին նվիրված միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանավանից և տարածաշրջանի համայնքներից 37 պատանի մեկնել են ծառայության: Առաջին զորակոչի միջոցառումը տեղի է ունեցել Ստեփանավանի քաղաքապետարանի, քաղաքի մշակույթի պալատի, ինչպես նաև Ստեփանավանի զինկոմիսարիատի նախաձեռնությամբ:
Համերգային ծրագրում ներառված են եղել հայրենասիրական երգեր, պար ու ասմունք: Հոգևորականները նորակոչիկներին Երուսաղեմից բերված օրհնված խաչեր են նվիրել:
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Մարզպետը, կարևորելով տղաների պատրաստակամությունը, բարի ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել նրանց, միջոցառման ընթացքում էլ հնչել է նաև քաղաքապետի ուղերձը, որում, մասնավորապես, ասված էր. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցումով է ստանձնել հայրենիքի պաշտպանը լինելու պատասխանատու ու սուրբ այս առաքելությունը, որ հպարտությամբ եք մեկնում՝ մեր ապագայի ու խաղաղության գրավական բանակի շարքերում լինելու: Երկու տարի շարունակ ձեր պահպանությանն ենք հանձնում մեր հայրենիքի սահմանները: Ձեր արժանապատիվ ծառայությունից է կախված լինելու մեր հանգստությունը, խաղաղությունը, մեր հայրենիքի անսասանությունը, մեր տանը ապահով լինելու հնարավորությունը:
Ուզում եմ խորին երախտագիտությունս ու խոնարհումս բերել այն մայրերին, ովքեր որդի են վստահել հայրենիքին: Դա էլ ձեր ծառայությունն է: Մենք կաղոթենք, որ ձեր զավակները ողջ-առողջ, հայրենիքի նկատմամբ պարտքը կատարած, կրկին ձեր գիրկը վերադառնան: Թող խաղաղությունը, համերաշխությունն ու հպարտությունը ձեր ուղեկիցը լինեն ծառայության ողջ ընթացքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
16:24 09-06-2015
Արցախում տեղի է ունեցել զորակոչին նվիրված խորհրդակցություն
1238 դիտում
16:59 12-08-2019
Զորակոչին վերաբերող բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ
1654 դիտում
13:55 28-11-2015
Արցախում զորակոչին նվիրված խորհրդակցություն է անցկացվել
Այս բաժնից
1192 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1030 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը