211652_close_icon
views-count58125 դիտում article-date 22:51 21-01-2019

Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ազգայյին ժողովի պատգամավորի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի 33 QP 313 համարանիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ով կատարվածի մասին տեղեկացել է: Թե ինչն է եղել մեքենան վնասելու պատճառը՝ պարզ կլինի հետաքննության արդյունքում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր