211652_close_icon
views-count3286 դիտում article-date 09:01 22-01-2019

Տիգրան Մուկուչյանին կփոխարինի Արմեն Գրիգորյա՞նը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաև ոստիկանությունում, այդ թվում և ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում: Որոշ տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առժամանակ հետո հրաժեշտ կտա իր պաշտոնին և, որքան էլ պարադոքսալ, կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին. վերջինս կմնա անգործ: «Մավրն իր գործը արեց, մավրը պետք է հեռանա. չնայած հեղափոխական Հայաստանում առաջին պաշտոնյան, որ պետք է լքեր իր պոստը, հենց Տիգրան Մուկուչյանը պետք է լիներ` ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ հին ընտրական համակարգով ու «հաշվողով» չէր կարելի ընտրության նոր որակ ունենալ` հին տիկի ու գինու հայտնի ասույթին հավատարիմ»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր