1774 դիտում
09:23 22-03-2014
Օպերայի տնօրեն՝ Արմեն Սմբատյա՞ն, Գեղարվեստական ղեկավար՝ Գեղամ Գրիգորյա՞ն. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի ընտրության ընթացքը գաղտնիության շղարշով է պատված։ Իսկ ստեղծված խորհրդավորության գլխավոր հեղինակը մշակույթի նախարարությունն է, ով, չգիտես ինչու, գաղտնի է պահում տնօրենի պաշտոնին հավակնող 9 հոգու անունները՝ տրամադրելով ընթացակարգի հետ կապված մի քանի կցկտուր ինֆորմացիա. այն է՝ ապրիլի 4-ին նշանակված օպերային թատրոնի տնօրենի մրցույթն անցկացվելու է թեստավորման և հարցազրույցի միջոցով, հանձնաժողովը ձևավորվելու է մրցույթից 24 ժամ առաջ և, ոչ ավել, ոչ պակաս՝ առանց լրատվամիջոցների լուսաբանման։
…Արդեն հայտնի թեկնածուներից տնօրենի պաշտոնի համար այս պահի դրությամբ առավել հավակնող են համարվում Գագիկ Մանասյանն և Արման Ծատուրյանը, վերջինս, ասում են, վայելում է Հասմիկ Պողոսյանի համակրանքը։ Ինչ վերաբերում է հենց նախարարի առաջադրմանը, ապա դա քիչ հավանական է գոնե այս պահի համար։ Մինչդեռ, ըստ որոշ աղբյուրների, հույժ գաղտնիության մեջ պահվող ու դեռ չբացահայտված 3 թեկնածուներից մեկը Արմեն Սմբատյանն է, ով վերջերս թողել է ԱՊՀ միջպետական մշակութային հիմնադրամի տնօրենի պաշտոնը և հանձին երաժշտական աշխարհում ունեցած իր կապերի, Կոնսերվատորիայի տնօրենների նշանակման հարցում ակտիվ դերակատարման, պատրաստվում է նույնքան ակտիվ մասնակցություն ունենալ նաև օպերային թատրոնի ճակատագրի հարցում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3286 դիտում
09:01 22-01-2019
Տիգրան Մուկուչյանին կփոխարինի Արմեն Գրիգորյա՞նը. «Իրատես»
5944 դիտում
10:18 12-02-2020
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյանին մի որոշ ժամանակ մարդկանց աչքին քիչ երևալ․ «Իրավունք»
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»