211652_close_icon
views-count3082 դիտում article-date 15:41 22-01-2019

«Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նիստի ընթացքում քննարկվեց Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին արձանագրությունների կազմման հարցը: «Երևանի քաղաքապետի կողմից ստացել ենք մի քանի արձանագրություն, որով դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի և Արման Իսկանդարյանի ավագանու անդամի լիազորությունները»,- նշեց Մուկուչյանը: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները դադարեցված ավագանու բոլոր անդամների մանդատները հանձնվելու են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին: Երևան քաղաքի լիազորությունները դադարեցված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և Տիգրան Ասատրյանին:

Նմանատիպ նյութեր