3562 դիտում
19:24 22-01-2019
Յուլյա Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի թեկնածու
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցությունը հունվարի 22-ին տեղի ունեցած համագումարում իր առաջնորդին՝ Գերագույն ռադայի պատգամավոր Յուլյա Տիմոշենկոյին, առաջադրել Է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծ երկիրն Է իմ նպատակը, որից ես ոչ մի քայլ չեմ ընկրկի, ահա թե ինչու եմ ես այսօր իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,-համագումարում հայտարարել Է Տիմոշենկոն:
Տիմոշենկոյի համար սա արդեն երրորդ փորձը կլինի՝ պայքարելու նախագահի պաշտոնի համար: 2010 թվականին Տիմոշենկոն, քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով, ձայների 3,48 տոկոս տարբերությամբ պարտվեց Վիկտոր Յանուկովիչին: 2014 թվականին նա պարտվեց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որն ընտրվեց առաջին փուլի արդյունքներով:
Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: Ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել Է դեկտեմբերի 31-ին: Նույն օրն Էլ սկսվել Է նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը եւ փաստաթղթերի հանձնումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրանց գրանցելու համար:
Տիմոշենկոն, սոցիոլոգիական հարցումների համաձայն, վերջին ամիսների ընթացքում մնում Է նախագահական վարկանիշի առաջատարը: Պորոշենկոն պաշտոնապես դեռ չի հայտարարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
23:36 21-09-2014
Յուլյա Տիմոշենկոն չի հավատում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանին
1702 դիտում
12:42 22-02-2014
Յուլյա Տիմոշենկոն ազատ կարձակվի․ տեսանյութ
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են