9371 դիտում
23:07 12-10-2018
Յուլյա Տիմոշենկոն մնում Է Ուկրաինայի նախագահական վարկանիշի առաջատարը. «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոն
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մնում Է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը, որի արդյունքները հոկտեմբերի 12-ին հրապարակել Է «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հարցման մասնակիցների 15,9 տոկոսը պատրաստ Է քվեարկել Տիմոշենկոյի օգտին, 9,3 տոկոսը՝ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին, 8,8 տոկոսը՝ «Ընդդիմադիր դաշինքի» առաջնորդ Յուրի Բոյկոյի օգտին»,-նշվում Է ուսումնասիրության արդյունքներում:
Նրա տվյալներով՝ հարցվածների 8,2 տոկոսը մտադիր Է պաշտպանել «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոյին, 7,9 տոկոսը՝ ժողովրդականություն վայելող երգիչ Սվյատոսլավ Վակարչուկին, 6,6 տոկոսը՝ շոումեն Վլադիմիր Զելենսկուն, 6,1 տոկոսը՝ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին:
Հետազոտությանը 2 հազար չափահաս բնակիչ Է մասնակցել Ուկրաինայի բոլոր մարզերից: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը:
Պետության ղեկավարի հերթական ընտրությունները կայանալու են 2019 թվականի մարտի 31-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
23:36 21-09-2014
Յուլյա Տիմոշենկոն չի հավատում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանին
3559 դիտում
19:24 22-01-2019
Յուլյա Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի թեկնածու
1702 դիտում
12:42 22-02-2014
Յուլյա Տիմոշենկոն ազատ կարձակվի․ տեսանյութ
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են