211652_close_icon
views-count9753 դիտում article-date 09:01 24-01-2019

Արթուր Վանեցյանն ավելի է բորբոքել ավտոներկրողներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այցը ավելի է բորբոքել ավտոներկրողներին, ովքեր չեն կարողանում իրենց մեքենաները ներմուծել Հայաստան և արդեն տևական ժամանակ է՝ գտնվում են հայ-վրացական սահմանի, այսպես կոչված, չեզոք գոտում: Ավտոներկրողները պատրաստվում են այսօր բողոքի ցույց կազմակերպել և պահանջել, որ կառավարությունը հաշվի նստի իրենց իրավունքների հետ: Հիշեցնենք, որ երեկ Բագրատաշենի մաքսակետ այցելած Արթուր Վանեցյանը, ըստ էության, վերջնաժամկետ է տվել ավտոներկրողներին և պահանջել, որ նրանք մեկշաբաթյա ժամկետում մեքենաները հանեն այդ տարածքից: Այս պահանջը այնքան էլ օրինական չէ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի իշխանությունները աջ կառավարման ղեկային համակարգ ունեցող մեքենաների սեփականատերերին պարտադրում են վեցամսյա ժամկետում վերասարքավորել մեքենաները, մինչդեռ մեքենաների սեփականատերերը այդ պահանջը համարում են հակաիրավական»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր