4763 դիտում
14:11 24-01-2019
Հեղափոխություն՝ Հարկային օրենսգրքում. միկրոձեռնարկությունները կազատվեն հարկերից
Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի [url=https://www.e-draft.am/projects/1475/about]փաթեթը[/url]:
Նախագծերի փաթեթի համաձայն՝ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և ֆիզիկական անձը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը:
Միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ, որը համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև գործունեության տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Դրանք են.
կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
հագուստի արտադրություն և նորոգում
գլխարկների արտադրություն և նորոգում
գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
թիթեղագործական գործունեություն
Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
Լեզուների ուսուցման դասընթացներ
Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
Ստեղծագործական գործունեություն
Խնջույքավարների գործունեություն
Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
Դարբնոցային գործունեություն
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:
Նախագծերի փաթեթով սահնմանվել է նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Դրանք են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ մատուցողները:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը:
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
09:49 08-09-2020
Փոփոխություն Հարկային օրենսգրքում. բեռնատարները կազատվեն ԱԱՀ-ից. «Ժամանակ»
7407 դիտում
15:27 12-10-2017
Էլեկտրամոբիլները կազատվեն ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից. վարչապետ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»