211652_close_icon
views-count29123 դիտում article-date 19:28 25-01-2019

Հերթական բացահայտումը Արաբկիրի ոստիկանների կողմից. հայտնաբերվել են «Մոցարտը» և «Շոպենը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանութան Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Կոտայքի մարզի բնակիչ, 44-ամյա Արմեն Վարդազարյանը և Արարատի մարզի բնակիչ Մարտիրոս Միքայելյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանների ստսցված տեղեկությունը հավաստի է եղել ու պարզվել է, որ վերջիններս հունվարի 17-ին Արաբկիրի վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 28 հասցեի նկուղից գողացել էին «Pioner Doisz» տեսակի երաժշտական գործիք՝ տուժողին պատճառելով 1մլն 300 հազար դրամի վնաս: Ոստիկանները հայտնաբերել են նաև երաժշտական գործիքը: ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել ասում էին, որ գողության վայրում մինչև ոստիկանների ժամանումը իրենք հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել. «Մենք ենք՝ Մոցարտն ու Շոպենը. Տանում ենք ձեր գործքը, որ չժանգոտի»: Հարևանները, մտածելով, որ դա օգուտ չի տա գործի բացահայտմանը, պատռել ու նետել են հայտնաբերված նամակը, սակայն ասում էին՝ «Մինչև Մոցարտն ու Շոպենը գործիքի վրա կնվագեին դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա, սի, դո, Արաբկիրի ոստիկանները դրանց երգը երգցնել տվեցին ու հայտնաբերեցին Մոցարտին, Շոպենին ու երաժշտական գործիքը»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր