41341 դիտում
13:59 07-02-2021
Հերթական՝ 2 տասնյակից ավել բնակարանային գողությունների բացահայտումը Արաբկիրի ոստիկանների կողմից. կասկածյալը նախկինում աշխատել է հանրապետությունում հայտնի բարեգործական ընկերություններից մեկում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողություն առանձնապես խոշոր չափերով, բնակարան աօպօրինի մուտք գործելով) հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Կարապետյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2020 թ.-ի հոկտեմբերից ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքներում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մտնում է միայնակ բնակվողների տներ, ներկայանում որպես ջրմուղի աշխատակից և օգտվելով տանտիրոջ միամտությունից՝ այնտեղից գողություններ է կատարում:
Շատ դեպքերում տուժողները իրենց տներից կատարված գողության մասին ոստիկանություն չեն հայտնել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստեղծվում են մի քանի օպերատիվ խմբեր, ովքեր տևական ժամանակ կատարում են օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքներ ու այն հաջողությամբ է պսակվում և հայտնաբերվում է Ա. Կարապետյանը, ով բերման է ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին և փաստերի ճնշման տակ ոչ մայն խոստովանում է 2 տասնյակից ավել գողությունների մասին, այլև ներկայացնում է տներից գողացված որոշ ապրանքներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը նախկինում աշխատել է հանրապետությունում հայտնի բարեգործական ընկերություններից մեկում և քաջ տեղյակ է եղել միայնակ բնակվողների հասցեներից ու արդեն օգտվելով առիթից, իր սև գործն է կատարել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
29120 դիտում
19:28 25-01-2019
Հերթական բացահայտումը Արաբկիրի ոստիկանների կողմից. հայտնաբերվել են «Մոցարտը» և «Շոպենը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ